Այսօր հասկացա, որ եվրոպացիների մեծ մասը միայն բարեհամբույր ժպտում է: Սկոլիոզով հիվանդ երեխայիս համար արդեն մեկ տարի է դռնեդուռ եմ ընկած ու ՀՀ-ում ոչ մի բժիշկ չի կարողանում ստանձնել երեխայի բժշկության հարցը, անգամ Հայաստան ժամանած արտերկրի մասնագետները չեն կողմնորոշվում ինչ անել՝ մեկնաբանելով , որ արտերկրյա հետազոտություն է անհրաժեշտ համապատասխան բուժկենտրոններում: Ահա այս կոնսիլիումի եզրահանգումով դիմեցի Բեռլինի «Հելիոս» կենտրոն, որտեղ նշանակեցին բուժզննում ու հետազոտություն, անգամ բժիշկը, տեղեկանալով մեր պայամնների մասին հրաժարվեց նախնական հոնորարից ու հրավեր ուղարկեց հիվանդանոցի անունից: Ուրախությունս կարճ տևեց, պարզվեց մեր երկրում գործող դեսպանատները վստահություն չունեն մեր երկրի քաղաքացու հանդեպ, անգամ այն քաղաքացու, որը վայրկյան իսկ չունի հապաղելու ու որի կյանքը նրանց որոշումից է կախված: Այս իմաստունները բժշկի դեր ստանձնած ինձ համոզում էին, որ պիտի որոշում լինի վիրահատության ու վիրահատության գումար ունենալու դեպքում նոր մեկնենք՝ չհասկանալով, որ գուցե այս հիվանդության բուժումը ամենևին վիրահատությունը չէ ու միայն հետազոտությունը կցուցանի: Ի դեպ, ես մեկնում էի՝ այստեղ թողնելով իմ մյուս երեխային ու իմ ամուսնուն: Ահա այսպես են գնահատում մեր կյանքը...հենց այսպես..անփութորեն...

 

 

Ռոզա Ասատրյան