Զաքարյան Արշակը կրկին հետաքրքիր արշավ է սկսել, այս անգամ ընդդեմ Հայաստանյան բջջային օպերատորների, որոնք ինչպես գիտեք, Արցախում ռոումինգ գոտի են սահմանել, ասես արտերկիր լինի։ Ասեմ, որ ռոումինգի վերջնական կայացումը հարաբերականորեն վերջերս է եղել, որովհետև դեռ իմ ծառայության օրոք՝ 2005-2007 թվականներին, հայաստանյան սիմերով ու մասնավորապես Վիվա Սելլով ճիշտ է, չէիր կարողանում զանգել, բայց կարողանում էիր SMS գրել ու քեզ զանգում էին և դու խոսում էիր ստանդարտ սակագնով։ Հետո դարձրեցին ռոումինգ։


Հիմա կարելի է իհարկե հարցը դիտարկել էմոցիոնալ տեսանկյունից, բայց մի քիչ այլ պրիզմայից եմ ուզում քննել խնդիրը, առավել ևս, որ էմոցիոնալ փաստարկներ բերողները ինձանից էլ շատ են։


1. Հայաստանում այլևս չի մնացել հայկական բջջային օպերատոր՝ որպես այդպիսին։ Օրանժը՝ ֆրանսիական է, Վիվան՝ ռուսական (МТС), Beeline-ը՝ անգլո-ռուսական, եթե չեմ սխալվում։ Հիմա էս ընկերություններից յուրաքանչյուրը, եթե խոսքի ցնդեց ու որոշեց ռոումինգը հանել ու Արցախը դիտարկել որպես Հայաստանի մաս՝ բջջային ծածկույթի առումով, միանգամից կհետևի ադրբետջանական հիստերիա, որը հայտնի չէ թե ինչ նյութական կորուստների կարող է հանգեցնել։ Միջազգային իրավունքի գիտակ չեմ, բայց կարծում եմ Ադրբեջանը կարող է ընդհուպ մինչև միջազգային արբիտրաժային դատարն դիմել այս հարցով։


2. Լավ, Օրանժը գցենք մի կողմ, ինքը ի սկզբանե եղել է ֆրանսիական ու շուկա է մտել արդեն երբ ռոումինգը մտցրել էին։ Բիլայնն էլ, որովհետև 99 թվից բրախեցինք հույներին, իսկ հետո ռուսներին։ Լավ, բա Վիվասելը՞։ Մոռացա՞նք, որ Վիվան ի սկզբանե Ղարաբաղ տելեկոմ էր ու ի սկզբանե կայացավ Արցախում, իսկ հետո նոր ՀՀ-ում։ Բա ինչի՞ ի սկզբանե Վիվան չէր էլ փորձում մի բջջային ծածկի մեջ ներառել ՀՀ-ն ու Արցախը։ Չէ՞ որ ՄՏՍ-ը Վիվայի բաժնետոմսերը առավ մի քանի տարի անց այն բանից, երբ Վիվան մտավ ՀՀ։


3. Ի դեպ, սա ևս մի ապացույց է, որ ավելի եզ որոշում, քան ստրատեգիական նշանակություն ունեցող ոլորտները, էն էլ կոպեկներով օտարներին ծախելը հանցագործություն է, որովհետև խիստ եկամտաբեր ոլորտից զրկվելուց զատ, պետությունը վտանգում է նաև իր կոմունիկացիաները։


4. Ժամանակը չէ՞, որ բացվի նոր՝ հայակակն օպերատոր, որը հիանալի մարքեթինգային լուծում կարող է կիրառել՝ ՀՀ-Արցախ միացյալ բջջայինն գոտի սահմանելով իր բաժանորդների համար։ Ես որ հաստատ կդառնամ բաժանորդ, թեկուզ մենակ պրինցիպի համար։

 

Կից նյութն՝ այստեղ

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան