Նախախորհրդարան կոչվող ինչ-որ ինտելեկտուալների «կաստայական» կազմակերպություն կա, որը պարբերաբար «խզարումների», հաճախ անհեթեթ մտքերի ու գործողությունների միջոցով հիշեցնում է իր անփառունակ գոյության մասին: Պարզվում է, այդ նախախորհրդարան կոչեցյալ մարմինն ունի քարտուղարություն, իսկ այդ քարտուղարությունը համակարգող…
Այդ համակարգողը Ժիրայր Սեֆիլյանն է, որի անունից թռուցիկներ են տարածվում 2015թ. ապրիլի 24-ին փողոց դուրս գալու և իշխանափոխություն կատարելու կոչով…Հաղթելու ինչպես Սարդարապատում և Արցախում…Չէ’, ուրիշ օր չէ, ճիշտ հասկացաք հենց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրը, աշխարհի տարբեր ծիրերից եկած հյուրերի ներկայությամբ: Բա ինչպես, թող տեսնեն, թե մենք ինչպես ենք հարգում մեր զոհերի հիշատակը, ինչպես ենք հյուրընկալ ընդունում մեր հյուրերին, ինչ «հաճույք և բավականություն» պատճառում նրանց, ցուցադրելով մեր հակաօրինական գործողություններն ու հավանական փողոցային «մարտերը» հասարակական կարգի պահպանություն իրականացնող ուժերի հետ…Իսկ որ հակաօրինական կլինեն, երկրորդ կարծիքը չկա, որովհետև լիազոր մարմինը բնականաբար չի թույլատրի այդ տարելիցի օրը նման անմտածված գործողություններ իրականացնել:
Եվ այս սուբյեկտը համարձակվում է նման բան իրականացնել հենց ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհի, համայն հայության ուշադրությունը բևեռված է լինելու այդ հրեշավոր հանցագործության մասին հիշեցնելու մարդկությանը և ոգեկոչելու Եղեռնի զոհերի հիշատակը…
Միայն սրբություն չունեցող, անհավատ ու զոհերի հիշատակը պղծելու միտում ունեցող անձի մտքով կարող էր նման հրեշավոր միտք ծագել…
Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը այնքան վեհ ու բարձր կգտնվի, որ չի լսի ինչ-որ գաղափարների շուրջ մի քանի շեղվածների կոչերին, այլ ընդհակառակը իր արհամարհանքով, հասարակության հայտնի փոքրամասնությունների նկատմամբ ունեցած իր ատելությամբ, այս «աղանդավորական» փոքրամասնությանն էլ կարհամարհի և ցույց կտա նրա արժանավայել տեղը' Նուբարաշենին հարող տարածքում…
Ռոբերտ Մելքոնյան