Ում պատմում եմ, ասում են, գրի թող բոլորն իմանա, որ դեռ այդպիսի մարդիկ կան.


Նստում եմ տաքսի, հասցեն ասում եմ, գնում ենք: Արդեն պիտի հասնենք տեղ, մեկ էլ բացում եմ պայուսակս ու հիշում, որ դրամապանակս թողել մեկ ուրիշ պայուսակում: Անհարմար եմ զգում, մտածում եմ ինչ ասեմ.
-Կներեք էլի, դուք հաճախ եք այնտեղով, որտեղից ես տաքսի նստեցի:


-Հա, աղջիկ ջան, ինչ է եղել:


-Կներեք էլի, ինձ շատ անհարմար եմ զգում, բայց դրամապանակս մոռացել եմ, կլինի ձեր հեռախոսի համարը վերցնեմ,այսօր երեկոյան, գաք մեր տուն տամ:


Սպասում եմ, որ հեսա կջղայնանա, կկոպտի.


-Ըըը, դե ինչ արած: Բա դու ինչ ես անելու առանց փող աղջիկ ջան:


-Դե տաքսիով կգնամ տուն, տեղում կտամ:/մտածում եմ՝ ստուգում է/


-Բա էդպես ոնց կլինի աղջիկ ջան, բա որ մի բան պատահի, գումար պետք գա:


-Չէ, ոչինչ մի բան կանեմ, շատ գործ չունեմ:


-Չէ այդպես չի լինի, արի ես քեզ փող տամ:


Չէ, շնորհակալ եմ...


Հանում ու 5000 դրամ մեկնում ինձ:


Ես զարմացած նայում եմ:


-Չէ ինչ եք անում, ուղղակի ձեր համարը տվեք, որ զանգեմ:


_Չէ աղջիկ ջան, ինչ ասես կարող է պատահել, վերցրու, երեկոյան կտաս:


Հիմա արդեն սկսում եմ իրեն համոզել, որ պետք չի ինձ փող տալ: Համոզում եմ մի կերպ, վերցնում եմ հեռախոսի համարը, իջնում: Երեկոյան զանգում եմ, գալիս է.


- Ինչքան պետք է վճարեմ:


-900


Հազար դրամանոցը մեկնում եմ, չի վերցնում, մինչև չեմ համաձայնում մանրը վերցնել...

 

 


Աստղիկ Խաչատրյան