Ասում են՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում լրջորեն աշխատում է երեխաների հետ Իրաքի և Սիրիայի տարածքում՝ նպատակ ունենալով նախապատրաստել նրանց՝ սպանություններ իրականացնելու:

 


Եվ ահա, կառույցի կողմից արդեն իսկ հայտարարվել է 12-13 տարեկան երեխաների մասնակցությամբ պատժիչ խմբավորումների ձևավորման մասին: Դրանց անդամներն անցել են ռազմական պատրաստություն և հիմնականում օգտագործվելու են որպես մահապարտներ՝ Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

 

Արմեն Պետրոսյան