Այժմ աշխարհի շատ երկրներում ծխելը համարվում է հետամնաց երևույթ: Զարգացած շատ երկրներ ոչ միայն սահմանափակում են ծխախոտի արտադրությունը' բարձր հարկեր սահմանելով,այլ նաև արգելում են ծխելը հասարակական վայրերում:


Բայց այսպես եղել է ոչ միշտ:


Ծխելը մոդայիկ է համարվել դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում:


Հին ժամանակներում մարդիկ ծխախոտը օգտագործել են բժշկական և կրոնական նկատառումներով,բայց այն բանից հետո,երբ Քրիստափոր Կոլումբոսը ծխախոտը հասցրեց Եվրոպա, ծխելը 250 տարի շարունակ դարձավ հաճույք ստանալու միջոց:


20-րդ դարի 20-ականներին ծխելը,ցավոք, մեծ համբավ ձեռք բերեց կինոյի դերասանների մետ: Դրանով նրանք ցանկանում էին իրենց կերպարին տալ խորհրդավորություն և շքեղություն: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց քարոզը առողջ ապրելակերպի վերաբերյալ:Լույս տեսան բազում հոդվածներ քխելու՝ վնասակար լինելու մասին: Այդ պատճառով արտադրողները սկսեցին ավելի ցածր նիկոտինային ապահովվածությամբ ծխախոտներ արտադրել և ստեղծվեց ՙՙֆիլտր՚՚ կոչվածը:


Այսպիսով ստեղծվեցին այսպես կոչված ՙՙապահով՚՚ ծխախոտներ:


Ծխախոտի մասին հետաքրքիր փաստեր են պարզվել վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում: Ահա դրանցից մեկը.պարզվում է ծխախոտի ծուխը կնոջ վրա ավելի խորը ազդեցություն է թողնում քան տղամարդու:


Դժվար է ծխողին ստիպել հրաժարվել ծխելուց,ավելի հեշտ է ընդհանրապես չսկսել ծխել:


Այսպիսով ամեն ոք ազատ է իր ընտրության մեջ:

 

 

Էմմա Գրիգորյան