Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած երեք ոչ իշխանական ուժերի կազմակերպված թվով երկրորդ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց ամենշաբաթյա հանրահավաքների մասին:
Մասնավորապես, հանրահավաքի ելույթների մեջ հստակ նշվեց, որ եռյակի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ օրը, ինչպես նաև նշվեց, որ այսուհետ ամեն ուրբաթ ոչ իշխանական ուժերը հավաքվելու են Ազատության հրապարակում՝ համաժողովրդական շարժումը շարունակելու նպատակով:
Այսօր, ուրբաթ է, եղանակն էլ խոչնդոտ չէր կարող հանդիսանալ հանրահավաքի կազմակերպման համար: Հիմա հարց, ինչու՞ տեղի չունեցավ հանրահավաքը: Սա չհամաձայնեցված հայտարարություն է՞ր, թե՞ հանրությունը ևս մեկ անգամ ականատես է լինում եռյակի ներքին կոնսեսուսի բացակայությանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ուժերի քայլերն ու հայտարարությունները չեն համապատասխանում միմյանց:
Hayk Hambardzumyan