Շատ ժամանակ խոսում են, որ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկում, կամ մեկը մյուսի տեղն է գրանցվում: Բոլոր հարցերին էլ լուծում կա ու կարելի է շատ պարզ մեթոդներով այդ հարցը լուծել:
Հարցը լուծելու համար կարելի է օգտագործել ռոտացիոն սկզբունքը՝ տարբեր կուսակցությունների պատգամավորներին նստեցնել իրար կողք և մեկը մյուսին արդեն կհետևի և ավել քվեարկությունների հարցը գրեթե ամբողջովին կլուծվի: Առաջարկս կարող են ի գիտություն ընդունել այն պատգամավորները, որոնք ցանկանում են, որ իրար փոխարեն կնոպկա սեղմելու ավանդույթը վերանա: Մի օրենք մշակեք ու մտցրեք օրակարգ: Էս կյանքում ի՞նչն է թանկ՝ գաղափարը, ես էլ որպես ՀՀ քաղաքացի ով անհանգստանում է իր երկրի համար ձեզ այս գախափարը անվճար եմ տալիս:
Էդգար Խաչատրյան