Համբույրներն ունենում են շատ տարբեր երանգներ. լինում են ուրախ համբույրներ, նուրբ, առաջին, վերջին, երկար, կրքոտ, խոնավ, ընկերական, ամաչկոտ, այրող, անկենդան, արբեցնող, դառը, քաղցր, խաղաղ, հյութեղ, սիրային համբույրներ, դավաճան համբույր:


Շուրթերի համբույրը սիրո նշան է համարվում: Ասում են, որ հենց շուրթերի վրա են հանդիպում սիրահարների հոգիները: Թեթև, նուրբ, հպանցիկ համբույրը հոգատար վերաբերմունքի նշան է սիրած էակի նկատմամբ: Ֆրանսիական համբույրը ուժեղ սեռական հակման նշան է, ֆիզիկական մերձեցման ցանկություն: Հպված շուրթերով փափուկ համբույրը երեխայի համբույրի է նման: Դա ընտելացման համբույր է համարվում: Այդպես հիմնականում համբուրվում են երկար տարիներ միասին ապրող ամուսինները:


Պարանոցի համբույրը ցուցադրում է տղամարդու' կնոջը տիրելու ցանկությունը: Պարանոցը կանանց ամենազգայուն էրոգեն գոտիներից է, այդ իսկ պատճառով' արբեցնող ազդեցություն է գործում կնոջ վրա: Հատկանշական է, որ կանայք ավելի հազվադեպ են համբուրում տղամարդկանց պարանոցը:


Աչքերի համբույրը խոսում է իրական ռոմանտիկ սիրահարվածության և սիրելիի հանդեպ սրտահույզ վերաբերմունքի մասին: Պատանին աղջկա աչքերը համբուրում է, որպեսզի հեռացնի նրա կասկածները, վիշտը և տրտմությունը: Այս համբույրը խորհրդանշում է արցունքների մաքրում, կարեկցանք և սեր:


Օդային համբույրը ուշադրության և զգացմունքների արտահայտման նշան է: Երբ աղջիկն օդային համբույր է ուղարկում տղային, նշանակում է, որ դեմ չէ նրա հետ զվարճանալ: Որպես կանոն, օդային համբույրները հատուկ են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Այդպես նրանք իրենց վրա են հրավիրում տղամարդկանց ուշադրությունը:


Այտերի համբույրը համակրանքի, ընկերական զգացմունքների և ջերմության արտահայտություն է:
Քթի համբույրը թեթև և վստահող համբույրներից է: Այն նշանակում է, որ նա դուրեկան անձնավորություն է:


Որովայնի համբույրը նշանակում է, որ տղամարդը ցանկանում է երեխա ունենալ տվյալ կնոջից:
Վարսերի համբույրը նշանակում է, որ աղջկան իրոք սիրում են և կապված են նրա հետ:


Ձեռքի համբույրը տղամարդու կողմից ուշադրության և լավ դաստիարակության նշան է: