Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի վարչության պետի պ/կ Հաջիևը վայնասուն է բարձրացնում, թե “հայերն օկուպացված Զանգելանում, ուր մինչև 1993 թ.-ը նրանք ընդհանրապես չեն ապրել, այժմ մանկապարտեզ են բացել:”
Եթե քաղաքական պատմությունդ այս տարածաշրջանում սկսվում է 20-րդ դարից, դա չի նշանակում, որ մինչ այդ այստեղ պատմություն չի եղել: Զանգելանը, դեռ միջնադարում էր հայտնի Կովսական, ինչպես նաև Գրհամ, Վերջնավան և այլ անուններով: Այն թրքացվել և հայաթափվել է 20-րդ դարում, հիմնականում Խորհրդային Ադրբեջանում, երբ 1930 թ.-ին ստեղծվեց Զանգելանի վարչատարածքային միավորը, իսկ 1967 թ.-ին արդեն հայերից զտված Զանգելանը ստացավ հանրապետական քաղաքի կարգավիճակ:
Պնդել, թե այս տարածքում ընդհանրապես նախկինում հայեր չեն ապրել, նշանակում է սպանել պատմությունը, ինչը վերջին տասնամյակների ադրբեջանական պատմագիտության հիմքն է հանդիսանում: Այսինքն, անհնար է նման կեղծիքի համառ գոյությունը:
Իսկ երբ պատմության սպանդի փորձը շաղախվում է նաև մանկապարտեզի կառուցման դեմ վայնասունին, հասկանում ես, որ կան մարդիկ, ում “մտածելակերպը”, ցավոք, չի կարող ընկալելի լինել մեզ համար:
Տիգրան Մկրտչյան