«Ազգային համաձայնություն» կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել ոչ իշխանական եռյակին միանալու համար: Այս առումով վերոնշյալ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ եռյակը կնդունի իրենց հայտը և նրանք լիիրավ տեղ կզբաղեցնեն ոչ իշխանական միասնական ուժերում: Ըստ իր խոսքի. «եթե եռյակը հայտարարում է, որ պետք է համախմբում լինի, բնական է, որ դռները բաց են: Չեմ կարծում, որ նման խնդիր լինի»:


Արամ Հարությունյանն ասաց նաև՝ չնայած, որոշ հարցերի շուրջ տարակարծիք է Եռյակի հետ, սակայն պատրաստ է անտեսել այդ տարաձայնությունները և միանալ Եռյակին, քանի որ նրանց առանցքային հարցը իշխանափոխությունն է:


Փաստորեն, եռյակը հնարավորություն կունենա հաջորդ հանրահավաքին հանդես գալ քառյակ ֆորմատով, փորձելով պահպանել իր սկզբնական «քառյակ» տեսքը: Սակայն այն տարաձայնությունները, որ գոյություն ունեն Եռյակի առաջնորդների միջև՝ կշարունակվի գոյատևել մեկ այլ տարակարծիք առաջնորդի շնորհիվ, որի միանալուց հետո Եռյակի ներսում կարելի է հետաքրքիր դրվագների ու նոր անհամատեղելի դիրքորոշումների աճ նկատել:

 

 

Դավիթ Ալավերդյան