1851 թվականին կառուցված Georgian House լոնդոնյան հինավուրց հյուրանոցում, որը գտնվում է «Վիկտորիա» երկաթուղային կայարանի մոտ բացվել է երկու սենյակ՝ հատուկ Հարի Փոթերի սիրահարների համար: Հյուրանոցի սեփականատերերը գիտեն, որ Լոնդոնում ամենահայտնի էքսկուրսիաներից մեկը Հարի Փոթերի հետքերով տուրն է: Այդ պատճառով էլ նրանք նման որշման են եկել: Համարները մեծ պահանջարկ ունեն հատկապես երիտասարդ զույգերի շրջանում: Երկու անձի համար այստեղ մեկ գիշերն արժի 249 դոլար: