Նոր Զաքարյան Արշակն էր մի հատ լավ դիտարկում արել՝ կապված նորագավիթում միանգամից 3 հոգու դանակահարության հետ։ Չգիտեմ ինչ պայմաններում ու ինչ կոոնֆլիկտի շրձանակներում 17 ու 21 տարեկան երկու հոգի դանակահարել են 3 հատ ուրիշ ջահել տղու ու Արշակը ասում ա, որ հիմա բանակում տենց բան լիներ՝ համահայկական հիստերիա էր սկսելու ու սկսելու էին բոլորով բանակին մեղադրել, մինչդեռ նման դեպքերում բանակի մեղավորությունը որպես կանոն երկրորդական դերերում է, որովհետև խնդրո հիմքը ընկած է հասարակության ու ընտանիքի մեջ։


Իզուր չեն ասում, որ բանակը՝ հասարակության հայելին է։ Չի կարելի երաշխավորել, որ գռաժդանկում խուլիգան լակոտը, ով կարա առանց աչք թարթելու 3 հոգու դանակով խփի՝ բանակում մեկ էլ հո՛պ հրեշտակ դառնա։ Բայց անգամ սրա մասին չի, որ ուզում եմ խոսել, այլ ամենաֆունդամենտալ հասկացողություններից մեկից՝ դաստիարակությունից, տղաների դաստիարակությունից։


Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ դաստիարակության հարցում ինչ որ բան փչացել է ու սխալ է գնում։ Երեխեքին, նամանավանդ տղա երեխեքին, ծնված օրվանից ինչ որ կիսագողական պանյատկեքի ոգու մեջ են դաստիարակում, իսկ հետո երբ էդ անմեղ երեխեն մեծանում ու իրոք դառնում ա կիսագողական-կիսաբանդիտ-կիսասադիստ ինչ որ բան, որը հետո գնում ա բանակ ու ասենք նարյադ չկանգնելու խաթեր, կամ էլ մի 3000 դրամի խաթեր ծեծում ու նսեմացնում ա ավելի խելոք երեխու, կլորացրած աչքեր են անում «թե բա մեր երեխեն նենց լավ երեխա էր, էդ բանակը իրան փչացրեց»։


Անհնար է բացառել փողոցի ազդեցությունը երեխայի վրա, առավել ևս տղա երեխայի և մեծ հաշվով պետք էլ չէ, որովհետև դա իր հերթին դարձնում է նրան ասոցիալ էլեմենտ, բայց պետք է հետամուտ լինել, որպեսզի նա չդառնա «փողոցային» ու այնպիսի մթնոլորտ լինի, որ էդ բառը էլի իմաստավորվի, ոչ թե անցյալից մնացած ինչ որ վերացական տերմին լինի։ Ու հա, էլի ճիշտ ա ասում Արշակը, ոչ դուք արեք, ոչ էլ ուրիշներին թողեք, որ նոր լեզուն բացված երեխուն հայհոյել սովորեցնեն, ինչ ա թե «Բա տղեն քֆուր չիմանա՞» մտածողությունը ոմանց հոգեհարազատ է։ Եվ իհարկե, չմոռանամ նշել, որ հետամուտ է պետք լինել, որ «բլատնոյ ռոմանտիկան» դադարի լինել իդեալ։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան