Եռյակի գործողությունները մնում են անորոշ՝ հաջորդ հանրահավաքին ընդառաջ: Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ի հանրահավաքը տեղի չի ունենա, որի պատճառը, իմ կարծիքով, Եռյակի առաջնորդների ոչ ստույգ գործողություններն ու իրենց ներսում առկա անհամաձայնություններն են:


Նախորդ հանրահավաքների ժամանակ կարևորագույն խոսքը վստահվում էր Եռյակի առաջնորդներից մեկին: Այժմ էլ, եթե եռյակի ղեկավարները որոշեն պահպանել խոսքի հերթականության սկզբունքը, հիմնական խոսքը պետք է տրվի Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս խնդրի շուրջ է, որ կարծես թե տարաձայնություններ կան, քանի որ այդ կարևոր դերում հանդես գալով անկանխատեսելի Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, ինչպես նաև ամբողջ շարժման տրամաբանությունից չբխող հայտարարություն անել:


Հետաքրքիր է, որ հենց այս փուլում անհամաձայնության մթնոլորտ առաջացավ Եռյակում, և որի հետևանքով որևէ հստագ գործողությունների պլան չի ներկայացվում հանրությանը: Կարծես թե սպառվել է Եռյակի «ճանապարհային քարտեզը»:


Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու է Եռյակը «բրոնյա արել» Ազատության հրապարակը՝ վերջին հանրահավաքին հաջորդող մի քանի ուրբաթ օրերին հանրահավաք անցկացնելու համար:

 

 

Դավիթ Ալավերդյան