H2O թվում է թե ամեն ինչ պարզ է՝ ջուր:


Համեղ և կենսատու է ջուրը, հատկապես հայրենիքումս, և որքան այն համեղ, մաքուր, զուլալ է այդքան քիչ ենք մենք նշանակություն տալիս ջրի զորությանը: Հաճախ հայրենակիցներս լքում են հայրենի հողը և ջուրը ավելի լավ ապագայի փնտրտուքներով մեկնում այնպիսի՝ երկրներ, քաղաքներ, որտեղ խմելու ջուրը պարզապես գնում են, բայց մեղմ ասած ոչ համն է տեղը, ոչ էլ... և մնացած պայմաններն էլ գոհացնող չեն հիմնականում...


Մարդիք մեծ հաշվով չեն գիտակցում, թե ինչ ճոխություն է ծորակից՝ մաքուր, խմելու ջուր ունենալը...
Ես հպարտ եմ, որ մեր պապերը հենց այս հողերի համար են պայքար մղել, օրհնյալ է մեր ժողովուրդը, որ ապրում է հենց այս հողերում, խմում այս ջուրը, շնչում է այս օդը:


Սա այն կարևոր հանգամանքներից է, որ պետք է արտագաղթից առաջ մտածել...


Ջուրը ԿՅԱՆՔ է...

 

 

Անգելինա-Ֆլորա Երվանդունի