Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարությունը 150 հոգանոց սպառազինված զորախումբ է ուղարկել Քոբանի՝ քրդական պաշտպանական ուժերին ընդդեմ Իսլամական պետության օգնելու նպատակով: Փեշմերգայի զորախմբի մի մասն արդեն Թուրքիայի տարածքից անցել է Սիրիա, մի մասն էլ նոր է մուտք գործում: Այս իրադարձությունը դարձավ միջազգային մամուլի շատ քննարկված ու լուսաբանված թեմաներից մեկը՝ շատ հաճախ այն ներկայացվելով որպես աննախադեպ քայլ:

 

 

Խնդիրը ներկայում առավելապես խորհրդանշական տիրույթում է, որը կունենա առավելապես քաղաքական նշանակություն: Զուտ ռազմական առումով այդ ուժերը դժվար թե կարողանան ունենալ լուրջ դերակատարություն մարտական գործողություններում և մարտական գործողությունների ընթացքը փոխելու մեծ հնարավորություն, դրանց դերակատարությունը, աջակցությունը կլինի զգալիորեն սահմանափակ...

 

 


Levon Hovsepyan