12-ամյա ամերիկացի Լենդոն Ջոնսը բացարձակ ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից՝ ամբողջ օրը վազվզում էր, հեծանիվ էր քշում եւ ըմբոշխնում պիցցա ու պաղպաղակ... Անցած տարվա հոկտեմբերի 14-ին նա արթնացավ ու այլեւս չէր ուզում ոչ ուտել, ոչ խմել, ոչ էլ դուրս գալ տանից...
Ծնողները հազիվ համոզում են նրան, որ օրական գոնե կես սենդվիչ ուտի, բայց նա ակնհայտորեն կորցրել է սովի ու ծարավի զգացումը, ամբողջ օրը անգործ նստած է բազմոցին ու ոչինչ չի ցանկանում անել... 52 կիլոգրամից դարձել է 34... Ծնողները նրան հինգ տարբեր քաղաքներում տարբեր հիվանդանոցներ են տարել՝ բոլոր հետազոտություններն անարդյունք են, բժիշկները պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել եւ ենթադրում են, որ աշխարհում սա եզակի դեպք է...
Մամուլը, նկարագրելով այս տաօրինակ պատմությունը, կոչ է անում բոլորին, ովքեր կարող են գոնե ինչ-որ բանով օգնել կամ տեղյակ են նման դեպքերին, արձագանքել հետեւյալ հասցեով If you can help, email them at [email protected]
Armen Dulyan