Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից տեղեկացանք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը ՀԲ Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) բիզնեսի վարման դյուրինության վարկանշային սանդղակում: Մասնավորապես, Հայաստանը 2014թ.-ի 49-րդ վարկանշային դիրքից 2015թ.-ին տեղափոխվել է 45-րդ վարկանշային դիրքը 189 երկրների մեջ: Այս առաջընթացը հնարավոր է եղել շնորհիվ մեր երկրում բիզնես սկսելը դյուրացնելու՝ գրանցմանը հաջորդող ընթացակարգերի կատարելագործման միջոցով: Հայաստանի հետհաշվարկված դիրքը սահմանային միավորի առնչությամբ 2014-ին կազմում էր 69,3 միավոր: 2015-ին բարելավվել է 1,3 նիշով, կազմելով 70,6 միավոր: Doing Business 2015-ի (Գործարարություն 2015) «Արդյունավետությունից անդին» զեկույցը ցույց է տալիս, որ վերջին տարվա ընթացքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններում տեղական ձեռնարկատերերին վերաբերող նորմատիվ դաշտը առավել բարելավվել է:
Տիգրան Խաչիկյան