Ադրբեջանցի դիվերսանտների ռազմավարությունը արդեն պարզ է՝ դատավարության առաջին իսկ օրից հետո։ Նրանք որոշել են ամենածանր դրվագները բարդել իրենց 3-րդ ընկերոջ վրա, ում ինչպես հիշում եք, սատկացրել էին ձերբակալել փորձելիս, երբ վերջինս զինված դիմադրություն էր ցույց տվել։
Արդեն իսկ ցուցմունք են տվել, որ մեր 17 տարեկան երեխուն հենց ինքն ա սպանել։ Գումարեք սրան այն, ինչ ակտիվ քարոզարշավ է սկսել Ադրբեջանը՝ նրանց ազատ արձակելու ու անմեղ գերի ներկայացնելու գծով։ Գումարեք սրան այն հանդուգն վարքը, որ նրանք դրսևորեցին՝ ցուցմունքներ տալու (հայտարարել էին, որ չգիտեին, որ սահման էին անցել, որովհետև իրենք՝ իրենց երկրում են)։
Այսինքն, պարոնայք սրիկաները՝ հասկանալով, որ այսպես թե այնպես իրենց բանը բուրդ է, որոշել են իրենց կաշին թանկ ծախել։ Այսինքն, հիմա կանեն ամմեն ինչ, որպեսզի իրենց ցուցմունքներում հանդես գան, որպես իրենց երկրի պատրիոտներ, ովքեր իրականում ոչ մի ծանր զանցանք էլ չեն գործել, իսկ դատում են իրենց հայրենասիրական մղումներով արված դեմարշի համար։ Այլ կերպ ասած, սուրբ նահատակի իմիջ են ձևավորում իրենց շուրջ՝ ադրբեջանական լսարանի համար։
Հավանաբար, նրանք ինչ որ բան գիտեն, ինչ որ խոստումներ ու ցուցումներ են ստացել իրենց գլխավոր նախրապետից, որ ձեզ պինդ պահեք, եթե չլինբի էլ ձեզ հետ բերել, ապա իմացեք՝ ընտանիքներիդ ամեն ձև կպահենք։ Ու հիմա իրանք խաղում են այդ թատրոնը։
Անդրանիկ Իսահակյան