Շատերս ենք այն զգացողությամբ ապրում, որ մեր օրերում ժամանակն ավելի արագ է առաջ շարժվում, իսկ որ կյանքի ռիթմն արագացել է, դրանում արդեն համոզվել ենք:
Մարդիկ փորձում են կարիերա ստեղծել, աշխատանքում հասնել հաջողությունների, ինչպես նաև բավարար ժամանակ հատկացնել ընտանիքի անդամներին, ընկերներին: Սա ոչ բոլորի մոտ է հաջողվում. մարդիկ պլաններ են մշակում, փորձում են հասցնել անել ամեն ինչ, բայց ապարդյուն:
Ձեզ ենք ներկայացնում 5 քայլ, որոնց միջոցով դուք կկարողանաք հասցնել անել ամեն ինչ:
1. Ժամանակը կառավարելու և ամեն ինչ հասցնելու համար առաջին քայլը հստակ պլանների մշակումն է:
Պլանները պետք է կառուցել նախապես՝ կարևորը անկարևորից տարբերակելով, արդյունքները համեմատելով: Պետք է պլանավորել ամեն ինչ. սկսած կարևոր և հիմնական անելիքներից մինչև հանդիպումներ, ժամանց, հանգիստ:
Սկզբում սա կարող է ձեզ համար խորթ և բարդ լինել, բայց այն աստիճանաբար կվերածվի սովորության: Դուք կտեսնեք, թե որքան ժամանակ կարելի է խնայել, երբ գիտեք ձեր բոլոր անելիքները: Անելիքները պլանավորելու մյուս դրական կողմն այն է, որ դուք հանգիստ եք արթնանում, առանց խուճապի և մտահոգությունների: Պլաններ կազմելը թույլ է տալիս գործել առանց մտածելու կամ գուշակելու՝ ինչը պետք է հասցնել և ինչ անել առաջին հերթին:
2.Պետք է համակերպվել այն փաստի հետ, որ ոչ միշտ ձեզ կհաջողվի հասցնել ամեն ինչ: Ի վերջո, ժամանակը սահմանափակ է: Որքան էլ դուք ձգտեք առավելագույնին, օրը բաղկացած է 24 ժամից: Այդ իսկ պատճառով պետք է սկսել այն քայլերից, որոնք ձեզ իսկապես կհասցնեն ձեր առաջնային նպատակներին:
Թող դրանք թեկուզ փոքր քայլեր լինեն. մեկ տարի անց կտեսնենք, որ շատ մոտ եք ձեր նպատակակետին:
3. Հնարավորինս ամեն ինչ հասցնելու համար դուք միշտ թարմ վիճակում պետք է լինեք, առույգ և էներգիայով լի, իսկ մարդը չի կարող նման վիճակում լինել՝ առանց հանգստանալու: Երբեմն ինքներդ ձեզ պարզապես ստիպեք կտրվել աշխատանքից: Շաբաթվա մեկ օրը կտրվեք արտաքին աշխարհից, մի՛ միացրեք համակարգիչը, մի՛ զբաղվեք տնային գործերով: Դուրս եկեք տնից, զբոսնեք, վայելեք մաքուր օդը, խորասուզվեք ձեր ներքին աշխարհի մեջ, փորձեք կարգի բերել այն:
Լիցքաթափվեք և թույլ տվեք ինքներդ Ձեզ կյանքից հաճույք ստանալ:
4. Մի մոռացեք հավասարակշռության մասին: Փորձեք զարգացնել ձեր կյանքի բոլոր ոլորտները. ընտանիք, կարիերա, անձնական հարաբերություններ, ինքնազարգացում, ֆինանսներ: Այս ամենը հավասար չափով ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինի: Իհարկե, իդեալական հավասարակշռություն լինել չի կարող, բայց մարդը միշտ կարող է հասնել առավելագույնին: Մի՛ մոռացեք, որ ամեն ինչ իր տեղն ունի: Ամեն ինչ հասցնել նշանակում է ոչ միայն փայլել աշխատավայրում, այլև բավարար ուշադրություն հատկացնել ընտանիքի անդամներին, ընկերներին, սեփական անձին:
5.Ուսումնասիրեք time management. ընթերցեք համապատասխան գրականություն, կամ հաճախեք թրեյնինգների: Սովորեք այս հետաքրքիր գիտությունը: Թեպետ time management-ի շատ մասնագետներ հաճախ միմյանց հակասում են, ամեն դեպքում դուք ընտրեք այն հմտությունները, որոնք հարմար են ձեզ և ձեր ապրելակերպին:
Մի մոռացեք, ժամանակը միակն է, որ ժամանակ չի կորցնում:
Ժամանակ մի՛ կորցրեք և հենց այսօրվանից սկսեք ժամանակն աշխատեցնել ձեր օգտին' հասցնելով անել առավելագույնը: