Ի՞նչ եք տեսնում դուք այս նկարներում: Ջարդված ծաղկամանի կտորնե՞ր: Սխալվում եք, սա ուղղակի նկար է, որի վրա պատկերված է ջարդված ծաղկաման՝ իրականին շատ նման: Այս հիանալի աշխատանքների հեղինակը սինգապուրցի նկարիչ Իվան Հուն է, ով գունավոր մատիտների և յուղաներկի օգնությամբ փայտի մակերեսին նման գլուխգործոցներ է ստեղծում: