Այս տարվա մեջ ածխահանքի երկրորդ աղետն է այսօր գրանցվել Թուրքիայում: Մայիս ամսին 301 հանքափորի կյանք խլած Սոմայի ածխահանքի հրդեհից հետո հիմա էլ Թուրքիայի հարավային Քարաման շրջանի ածխահանքում է փլուզում եղել, որի հետևանքով 2 տասնյակ աշխատողներ մնացել են հորատանցքում ջրի տակ, որոնց ճակատագիրն անորոշ է:
Ի դեպ, 2012-2014 թթ. ընթացքում Թուրքիայի ածխահանքերում մահացել է ավելի քան 470 հանքափոր: Մինչև Սոմայի ածխահանքի հրդեհը Թուրքիայում իր մասշտաբներով ու խլած կյանքեր քանակով պատահարը գրանցվել էր 1992 թ.:
Levon Hovsepyan