«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կայացել է «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովի բացումը:
Բացման արարողությանը ներկա էր Հովիկ Աբրահամյանը; Վարչապետը կառավարության անունից հայտարարել է, որ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների զարգացումը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում,որի նպատակն է Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց:
2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն արդեն կատարել է 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում արտադրական և օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու ուղղությամբ:
David Petrosyan