Մի տեսակ զավեշտալի է տեսնել, թե ինչպես են լուրջ-լուրջ վերլուծություններ թխում՝ երեկ փարիզում կայացած Սարգսյան-Ալիև-Օլլանդ հանդիպման վերաբերյալ։ Ինչ որ կանխատեսումներ են անում, ինչ որ առանձին ֆրազներ են կտրում կոնտեքստից, ինտրիգ են փորձում գտնել...
Իրականում ոչ մի ինտրիգ էլ չկար, ոչ մի շոշափելի ձեռքբերում չկար ու մեծ հաշվով, ոչ մի գերնպատակել չկար, պարզապես այս մի քանի ամիսների մեջ ՄԽ համանախոգահող երեք երկրներից մենակ Ֆրանսիան էր, որ դեռ նման ֆորմատի հանդիպում չէր անցկացրել ու կարելի է ասել, որ հիմա արեց դա «ամոթու գյորա»։ Օլանդը տեղով կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի իր վարած ներքին քաղաքականության համար ու նա ամենևին էլ չի ուզում, որպեսզի իիրեն որ․ես ոչնչություն ընկալեն նաև միջազգային քաղաքականության ոլորտում։
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա ոչ մի արդյունք էլ չկա. նույն հայտարարությունները արդեն մի քանի տասնյակ անգամ լսել ենք։ ստատուս քվոն պահպանվում է ու գնալով ակնհայտ է դառնում, որ համենայն դեպս առկա իրականությունում, ստատուս քվոյի միակ իրական այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմը, անգամ լավ պատերազմը, միշտ ավելի վատ է, քան վատ խաղաղությունը/ստատուս քվոն։
Գեղամ Ասլամազյան