Սարոյանը տասներկու տարեկան էր, երբ մի հրեայի խանութի ցուցափեղկին կարդաց' «Զեղչ»: Մոտեցավ ու նկատեց, որ փոքր տառերով գրված է'«Հայերի մուտքն արգելված է»:
Ամուսնությունից վեց տարի անց կինը' Քերոլ Մարկուսն ամուսնուն հայտնեց, որ հրեա է եւ այդ փաստն ինքը գաղտնի է պահել' վախենալով անախորժություններից (այս մասին իր հուշերում գրել է Արամ Սարոյանը):

 

 

Բաժանվեցին: Տարիներ անց կնոջ հետ հաշտվեց, բայց ամենօրյա վեճերը կրկին հանգեցրին ամուսնալուծության: Սարոյանը փորձեց կնոջից վերցնել երեխաներին' Լյուսիին եւ Արամին, բայց ապարդյուն... Մահամերձ Սարոյանին երեխաներն այցելեցին հիվանդանոցում. աղջիկը յոթ տարի չէր տեսել հորը, որդին' երեք:

 

 

ՀԳ - Քերոլին վերջնականապես լքելուց հետո' հայտնի գրողն այլեւս չամուսնացավ: Ամերիկայում տարածվեցին պատմություններ' բազմաթիվ հայտնի ու անհայտ կանանց, այդ թվում' նշանավոր Մերիլին Մոնրոյի հետ Սարոյանի ունեցած սիրային կապերի մասին: