Երեկ Ուկրաինայում կայացան Գերագույն Ռադայի արտահերթ ընտրություններ,որին մասնակցեցին ընտրողների ընդամենը 52.42%...450 պատգամավորից բաղկացած Ռադայի 50% ընտրվում են համամասնական,իսկ մյուս 50%'մեծամասնական համակարգով...Այս պահին ԿԸՀ ձայների 71.88% հաշվարկից հետո ունենք հետևյալ պատկերը.
1."Ազգային Ճակատ"-21.85%..ղեկավար՝Ա.Յացենյուկ
2.Պ.Պորոշենկոյի Բլոկ-.21.46%..ղեկավար՝ Պ.Պորոշենկո
3."Սամոպոմոշչ"միություն-11,11%...ղեկավար՝Լվովի քաղաքապետ Ա.Սադովի
4."Ընդդիմադիր Բլոկ"- 9.71%...ղեկավար՝Յ.Բոյկո

 

 


5.Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ Կուսակցությունը-7.39%...ղեկավար՝Օ.Լյաշկո
6."Բատկիվշչինա"ՀՄ-5,67%...ղեկավար՝Յ.Տիմոշենկո
Այս կուսակցություներն են հաղթահարել են 5% արգելքը և համամասնական ընտրակարգով ներկայացված են լինելու Գերագույն Ռադայում...

 


Մեծամասնական համակարգով այս պահին ավելի շատ պատգամավորներ են ընտրվել երկրի նախագահ՝Պ.Պորոշենկոյի ղեկավարած "Պ.Պորոշենկոյի Բլոկ"-ից'63 պատգամավոր...Վարչապետ Ա.Յացենյուկի "Ազգային Ճակատ"-ից ընտրվել են 17 պատգամավոր...."Զաստուպ" ագրարային միությունը,"Բատկիվշչինան","Ընդդիմադիր Բլոկ"-ը ,"Ուժեղ Ուկրաինան" և ֆաշիստական "Աջ Սեկտոր"-ը մեծամասնական համակարգով դեռ ունեն 2-ական պատգամավոր...Չնայան նրան ,որ տխրահռչակ և ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ բարբաջանքներով հայտնի Օ.Տյագնիբոկի "Սվոբոդա"ՀՄ-ը(4.73%) 5% արգելքը դեռ չի հաղթահարել և համամասնական համակարգով պատգամավորներ չունի,սակայն մեծամասնականով հաղթանակ է տարել 5 ընտրատարածքներում...Մեկ պատգամավոր ընտրվել է "Սամոպոմոշչ"միությունից...
Սա կլինի առաջին օրենսդիր մարմինը Ուկրաինայում վերջին 96 տարվա մեջ, որտեղ չի լի Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը...Այս պահին նա հավաքել է ընդամենը 3.93%...

 

 


Հ.Գ.Տնտեսապես զարգացած Արևելյան Ուկրաինան պարտվեց "հետամնաց" և գյուղատնտեսական Արևմտյան Ուկրաինային...Այն լիովին կվերահսկվի հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական և նույնիսկ ռազմական ուժերի կողմից...Նորեկ է Լվովի քաղաքապետ Ա.Սադովիի ղեկավարած "Սամոպոմոշչ" միությունը,որը դեռ լիովին չի բացահայտված...Միայն մեկ փաստ կա՝նրա շարքերում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ են օլիգարխները և նախկին բարձրապաշտոնյաները...Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն արդեն հայտարարել է,որ կողմ է կոալիցիոն կառավարության ձևավորմանը և կհամագործակցի բոլոր քաղաքական ուժերի հետ,բացի "Ընդդիմադիր Բլոկ"-ից,որը ներկայացնում է նախկին "Ռեգիոնների Կուսակցությունը"...Այս պահին Ռադայի պատգամավոր են ընտրվել երկու հայեր՝Արսեն Ավակովը,որը ներկայացնում է "Ազգային Ճակատ"-ը և Տիգրան Քոչարյանը "Ուժեղ Ուկրաինա"-ից...

 

 

 

Гагик Амбарян