ՀՀ-ն պետք է ԼՂՀ-ից օրինակ վերցնի,է.մեկ պետություն ենք՝ ձևական երկու անունով: Արցախում շարունակվում է հերոսներին բարձրագույն պարգև շնորհելու պրոցես. Պարգև Սրբազան, Շահեն Մեղրյան... Ժամանակն է,որ ՀՀ-ն էլ համալրի Ազգային Հերոսների շարքերը : Կան բազմաթիվ արժանիներ,որ պետք է համալրեն հերոսների ցուցակը,բայց առաջինը,որ միշտ հիշում եմ,դա Արծվաշենի տղաներն են,որոնք իրենց կյանքի գնով փրկեցին 4000-ից ավելի Հայ մարդկանց կյանքեր: Չեմ ուզում անդրադառնալ Արծվաշենի անկմանը և նրա պատմությանը.դա լիովին այլ հարց է,իսկ այդ տղաները կոնկրետ առաջադրանք են ունեցել՝ կռվել և ապահովել մարդկանց տարհանումը: Նրանք իրենց կյանքի գնով կատարել են հրամանը: Եթե կյանքի գնով՝ զինվորից մինչև սպա,փրկել են 4000 հայի կյանք,միթե սա հերոսի կոչմանը արժանի չէ: Հ.Գ.Ջախջախված ադրբեջանը ունի 200-ից ավելի ազգային հերոս:
Տիգրան Մկրտչյան