Հոկտեբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ երեք քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով:
Հայտարարություններից հստակ երևաց, որ ուժերը իշխանափոխության հարցի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ: Այսպես ասած Ազատության հրապարակի հարթակը բաժանվեց երկու մասի: Մասնավորապես «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը պնդում են, որ երկրում փոփոխությունների կարելի է հասնել միայն իշխանափոխության միջոցով:
ԲՀԿ-ն այս հարցի վերաբերյալ ունի միանգամայն այլ մոտեցում: Հոկտեմբերի 24-ին ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է' ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը' գնալ ընտրությունների»:
Այստեղ պարզ է դառնում, որ ԲՀԿ-ում կարծում են, որ փոփոխությունների կարելի է հասնել մասնավորապես ընտրական օրենսգրքի փոփոխոիթյունների միջոցով: Ստացվում է, որ ԲՀԿ-ն համաձայն է նախագահին ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ: Բայց մի՞թե մեծամասնական ընտրակարգի վերացումը իրենից ենթադրում է իշխանափոխություն, ինչը ցանկանում են եռյակի մյուս երկու ուժերը:
Եռյակի մյուս անդամները լավ են հասկանում, որ ԲՀԿ առաջնորդի քաղաքական պանաջներն ու իրենցը հետագայում հանգեցնելու է ավելի մեծ անհամաձայնության:
Ռուբեն Խաչատրյան