Սուրիկ Խաչատրյանը պատերազմում կռվել է

 

Այսօր ՀԱԿ անդամ, հայտնի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը լրագրողի հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ պատասխանել է. «Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Անձամբ իրար հանդիպել ենք, իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»:


Ես գիտեմ, որ այս անկեղծ ու շիտակ պատասխանի համար՝ Ռազմիկի քաղաքական շատ թիմակիցներ նրան մեղադրելու են, բայց հարգում եմ հրամանատարի սկզբունքայնությունն ու իրականությունն ասելու քաջությունը:


Եթե ինչ-որ մարդիկ խնդիրներ ունեն Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի կամ Սուրիկ Խաչատրյանի հետ, դա նրանց իրավունք չի տալիս՝ կասկածի տակ դնել այս մարդկանց ներդրումը պատերազմում:

 

 

Սուրեն Սուրենյանց