Ես հիմա մի բան չեմ կարողանում հասկանալ. Եռայկի ուզածն ի՞նչ ա ու ինչպե՞ս են պատրաստվում հասնել դրան։ Ակնհայտ է, որ չես կարող ամեն անգամ մի քանի հազար ժողովրդին հավաքես իրար գլուխ ու ոչ մի բովանդակային բան չասես։ Մի ինչ որ պահ մարդիկ պարզապես կկհրաժարվեն մասնակցել այդ քաղաքական ֆարսին, մասնակցողներն էլ կանեն դա՝ հանուն փողի, կամ իրենց շեֆերի ասածի, բայց նման կոնտինգենտով ոչ իշխանափոխություն են անում, ոչ էլ ռեժիմին են խուճապահար անում։


Առաջին հանրահավաքին Լևոնի բենեֆիսն էր, երկրորդին՝ Ծառուկայնին, հիմա երրորդ հանրահավաքին էլ մենակատարը Րաֆֆի՞ն ա լինելու...Կամ էլ թե չէ միասնականության հարցը։ Տնաշենները արդեն տրիբունի վրա են իրար նկատողություններ անում, կամ էլ մեկը կանգնում ա ու ասում ա էսինչն ենք անելու, մեկ էլ մյւոս պահին մյուսը գալիս ա ասում ա չէ՛, էսինը անել պետք չի։


Ախր այ մարդմ գոնե ձեր ելույթներրը իրար հետ համաձայնեցրեք, ցույց տվեք, իբր նույն դիրքորոշումն ունեք, հասկանում եք իրար, թե չե այսպես Կռիլովի առակն են հիշեցնում։

 

 


Գեղամ Ասլամազյան