Հրապարակվել են Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրությունների (որոնք ավելի շատ ֆարս էին հիշեցնում) նախնական արդյունքները, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսս ընտրությունները միայն ավելի կարագացնեն Ուկրաինայի՝ որպես միացյալ պետության, դեզինտեգրացման գործընթացները։


Նախնական արդյունքների համաձայն, գործող նախագահի կուսակցությունը՝ «Блок Петра Порошенко»-ն, հավաքել է 23 տոկոս, երկրորդ տեղում վարչապետ Յացենյուկի «Народный фронт»-ն է (21.3%)։ Խորհրդարան են անցել նաև «Самопомич»-ը (13,2%), «Оппозиционный блок»-ը (7,6%), «Радикальная партия»-ն (6,4%), «Свобода»-ն (6,3%) և «Батькивщина» (5,6%)։


Նշվածներներից Ռդիակալն ու Սվոբոդան բացահայտ ֆաշիստական նկրտումներ ունեն, բայց իրենց միայնակ չեն, որովհետև քաղաքացիական պատերազմի խժդժում, տարբեր ռադիկալ էլեմենտներ կհայտնվեն նաև այլ խմբակցությունների կազմում։


Ինչ վերաբերում է մեծամասնական մանդատներին, ապա այստեղ առավել ևս ուժեղ են լինելու տարբեր ծայրահեղական էլեմենտները՝ ի դեմս դաշտային հրամանատարների, որոնցից յուրաքանչյուրի հետևում անպայմանորեն ինչ որ օլիգարխ է կանգնած։ Օրինակ՝ հայտնի է, որ երկրի արևելքում գտնվող ընտրատարածքներից մեկում խոշոր առավելությամբ հաղթում է տխրահռչակ Դմիտրի Յարոշը։


Արդյունքում, ավելի քան վստահ եմ, որ կազմավորվելու է մի խորհրդարան, որը թեև տարբեր վերնագրերով ուժերից է բաղկացած լինելու, բայց իր բովանդակությամբ լինելու ռազմատենչ ու ուլտրա-աջ ուղղվածությամբ։ Հեսա կսկսեն վրա-վրա ֆաշիստական օինագծեր ընդունել, հետո տարբեր օլիգարխիկ կլաների շահեր սպասարկող կուսակցությունները կսկսեն իրար մեջ գզվրտվել, ինտրիգներ կազմակերպել, ալիանսներ ձևավորել ու քանդել և մի որոշ ժամանակ հետո սրանց էլ կցրեն, բայց մինչև դա սրանք դեռ շատ զուլումներ են բերելու, որովհետև գրեթե բոլորն էլ հիմնական շեշտը դնում են ոչ թե Դոնբասսում խաղաղության հաստատման բանակցային տարբերակի այլ ուժի վրա։ Պոպուլիզմն իրոք անտանելի շատ է հիմա ու այդ պոպուլիզմի ալիքի վրա Ռադա մտել են այնպիսի մարդիկ ու ուժեր, որոնք ամեն ինչ անելու են ռազմական էսկալացիայի հասնելու համար, որովհետև նրանց պետք է քաոս, չէ՞ որ առանց էդ քաոսի իրենք իշխանության երբեք չէին գա։


Հետևաբար, պետք է ակնկալել մարտական գործողությունների պիկային սրացում, քաղաքական անկայունության աճ ու սեպարատիստական տրամադրությունների հասունացում տարբեր ռեգիոններում։ Իսկ օլիգարխները կշարունակեն այդ միջոցին այն, ինչով զբաղվաած էին մինչև այժմ՝ երկիրը թալանելով։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան