Մենք' եզդիներս, այսուհետ ընդմիշտ կապելով մեր կյանքն ազատության և արդարության ձգտման հետ, պիտի սիրենք և գնահատենք մեր կյանքն ավելի շատ, քան որևէ մեկը: Բայց մեզ համար գոյության իմաստ պիտի դառնան մեծագույն մարդկային գաղափարները, և մենք երբեք չպիտի հրաժարվենք դրանցից: Կյանքն առանց ազատության այլևս անհնար է մեզ համար: Դրանում պիտի լինի մեր ուժը և հավատը ապագայի հանդեպ: Այսուհետ պայքարն է մեր կյանքը, և մենք իրավունք չունենք դավաճանել չնահանջած հերոսների հիշողությունը: Հավերժ փառք ձեզ հայրենիքի ազատության համար նահատակված անվախ հերոսներ. ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը' մեր սրտերում… #Sehidnamirin
M.Azizi