Հղիության ժամանակաշրջանում, անկախ հղիության լավ կամ վատ ընթացքից ու երեխայի ցանկությունից, հղի կնոջ հոգեկանում տեղի են ունեն մի շարք փոփոխություններ, որոնց մասին տեղեկանալը նպաստում են դրանց դրական արձագանքին: Այդ փոփոխությունները անխուսափելի են, ինչպես հղիության ֆիզիկական փոփոխությունները:


Այդ առումով հղիությունը կարելի է պայմանականորեն տարրանջատել 3 փուլերի:


Առաջին շրջանում կինը հարմարվում է իր նոր վիճակին: Սկսում է հետևել իր հետ կատարվող փոփոխություններին, հիմնականում կենտրոնանում է իր, իր զգացմունքների և զգացողությունների վրա: Այս փուլում հղի կնոջ հոգեկան համակարգը փորձում է ամեն կերպ պահպանել իր սովորական վիճակը:

Ակտիվորեն աշխատում են պաշտպանական մեխանիզմները' փորձելով պահպանել «ես»-ի ամբողջականությունը: Դրա համար այս փուլում երեխայի և մոր «ես»-ը դեռ կնոջ գիտակցության մեջ չեն տարրանջատված, կինը կարծես միձուլվում է սաղմի հետ: Դա կարող է արտահայտվել հետևյալ արտահայտությունների ձևով, օրինակ' «մենք հոգնել ենք», «մեզ դա դուր չի գալիս» և այլն: Հղի կինը անգիտակցորեն դիմադրում է իր նոր վիճակի դեմ: Այս շրջանում շատերը տանջվում են թունավոր հղիությունից, ի հայտ են գալիս սուր զգացմունքներ, վախեր: Սակայն հղի կինը չի կարող դիմադրել բոլոր հոգեկան փոփոխություների հետ, որոնք տեղի են ունենում, դրա համար ռեգրես է կատարում, դառնում ավելի արխայիկ, կենդանական, ավելի սրվում է անգիտակցականի դերը:


Երկրորդ փուլը սկսում է երեխայի առաջին շարժումից: Մայրը սկսում է զգալ երեխային իր ներսում: Շատերը արդեն իմանալով երեխայի սեռը փորձում են գուշակել նրա նախասիրությունները, տրամադրության մասին, խոսում են նրա հետ: Արդեն կինը սկսում է իրեն մայր զգալ: Այս փուլի էությունը դա մոր դերը ստուգելն է: Կինը այս փուլում սկսում է հիշել իր մանկությունը, փորձելով արդեն պլանավորել իր երեխայի դաստիարակությունը, նա սկսում է վերհիշել իր ընտանիքում ծնող-երեխա հարաբերությունները: Այս փուլում արդեն հստակ տարրանջատվում են երեխայի և մոր «ես»- երը:

Հոգեկանը արդեն սկսում է սովորել նոր «ես»-ի առկայությանը, որի հետևանքով տեղի են ունենում ուժերի վերականգնում: Հոգեկանը գտնվում է ավելի հանգիստ վիճակում, վախերը վերանում են, և կինը դառնում է ավելի ակտիվ:


Վերջին փուլը արդեն կապված է երեխայի և մոր անմիջական անջատման հետ: Այս փուլում տեղի է ունենում հոգեկան հյուծում, հոգեկան լարվածության մակարդակը չափազանց բարձր է լիում, երբ մայրը արդեն երեխային անջատում է իրենից: Այս փուլում համարյա թե բոլոր կանայք խոսում են հոգնածությունից, ինչքան հնարավոր է շուտ ծննդաբերելու ցանկությունից, քանի որ նրանք երկար ժամանակ է արդեն գտվում են սպասումների մեջ: Այս փուլը կարևոր է , քանի որ կինը սկսում է հաշտվել ծննդաբերման անխուսափելիության հետ, որը նրան թույլ է տալիս հաղթահարել վախերն ու անտեղյակությունը: