21-րդ դարի կեսերին շոկոլադը կարող է վերածվել հազվագյուտ և թանկարժեք ապրանքի, ինչպես սև խավիարը կամ տրյուֆելը: Նման եզրակացության կարելի է հանգել ներկայացված զեկույցի հիման վրա, որը արվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական ֆոնդի պատվերով:


Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2050-ի կլիմայական փոփոխությունների հետևանքով Գանայում և Կոտ դը Իվուարում, որոնք արտադրում են աշխարհի կակաոյի կեսը, չեն մնա հողեր' կակաո-բոբների մշակման համար:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի աճի համար լավագույն վայրերը կլինեն բարձր լեռնային շրջանները, որտեղ ավելի ցուրտ է: Խնդիրն էլ այն է, որ Արևմտյան Աֆրիկայի մեծ մասը հարթավայրային է: