Այսօրվա մերձավորարևելյան արյունոտ պտուղներ տվող ծառը,ԱՄՆ-ն դեռ 2003-2004թթ է տնկել: Երբ 2003 թվականին ԱՄՆ բանակը և նրա կոալիցիոն գործընկերները գրավեցին Իրաքը,Սադդամ Հուսեյնի կառուցած դաժան,բայց կայուն հասարակարգը փլուզվեց և ամեն տեսակ ծայրահեղական մտքեր ու հոսանքներ գլուխ բարձրացրեցին,որոնք Սադդամի օրոք չէին համարձակվի երազել անգամ,որ կարող են կազմակերպություն հիմնել ահաբեկչական: Այդ պարարտ հողը բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների շարքում նաև աճեցրեց Իրաքի Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը,որը մեզ Հայտնի ԻՊ-ն է անվանափոխված: Երբ իրաքը օկուպացվեց,պետական ապարատը դաարեց գործել,բազմաթիվ թալանված թանգարանային նմուշներից,բանկերից,դեղատներից բացի,նաև թալանվել էին բանակային,ոստիկանական,հետախուզության զինապահեստները ,որի արդյունքում բնակչության մոտ մեծ չափերի սպառազինություն հայտնվեց: Ոչ բոլոր իրաքցիներն էին ձեռք բերած զենքը ինքնապաշտպանության համար պահում.ահաբեկչիներն ու ավազակները խրախճանք սկսեցին ապրել Իրաքում: Չմոռանանք նաև,շիաների և սուննիների ապստամբությունները ամերիկացիների դեմ: Երբ Իրաքը օկուպացվեց ,օկուպանտները հրաման արձակեցին,որ ցրեն Սադդամի բանակը: Ի հեճուկս ընդունված պրակտկայի,Սադդամի բանակը չզինաթափվեց նոր ցրվեց.այն ուղակի ցրվեց: Արդյունքն եղավ այն,որ տասնյակ հազարավոր մարտունակ,փորձառու զինվորականներ,զենքը ձեռքին մնացին անգործ: Այդ նույն ժամանակ զինվորականներից շատերը,իրենց ընտանիքը պահելու նպատակով,սկսեցին զրահատեխնիկա վաճառել քրդերին,որի արդյունքում քրդերն Իրաքում ունեն կանոնավորին մոտ բանակ: Մի խոսքով Այսօրվա ԻՊ-ի մեջ խտացվել են դեռևս 2000 ականների սկզբում Իրաքում առաջացած բացասական երևույթների մարմնացումները՝ազատություն ստացած զինված ավազակները,զինված ահաբեկիչները,պրոֆֆեսիոնալ նախկին զինվորականները,որոնք սուննի լինելու համար հեռացվել էին արդեն շիականացած բանակից և այլն:

 

 


Տիգրան Մկրտչյան