«Մոնա Լիզա»-ի գլխավոր ուժը համարվում է նրա գայթակղող ժպիտը: Սակայն իտալացի պատմաբանները պարզել են, որ եթե ավելի ուշադիր նայել Ջոկոնդայի աչքերին մանրադիտակի տակ, ապա նրանց մեջ կարելի է տեսնել տառեր և թվեր:

 


Մասնագետները պնդում են, որ այդ հազիվ տեսանելի թվերը և տառերը ներկայացնում են իրենցից «Դա Վինչիի կոդն» իրական կյանքում: Աջ աչքում տեսանելի են «LV» տառերը, որոնք կարող են նշանակել նկարչի անվան առաջին տառերը և ձախ աչքում նույնպես կան որոշ սիմվոլներ, որոնք դեռևս չի հաջողվել պարզել: Նրանք հաստակ չեն երևում, բայց ենթադրաբար դրանք կամ «CE» տառերն են կամ «B» տառը:

 


Հետևի փոնի կամրջի վրա կարելի է տեսնել 72 թիվը կամ դա կարող է լինել «L» տառը և 2 թիվը: Բացի դրանից նկարի վրա երևում է 149 թիվը, որը կարող է նշանակել նկարի ստեղծման տարեթիվը: Հայտնի է, որ Դա Վինչին նկարել էր այն Միլանում գտնվելու ժամանակ 1490-ական թվականներին:

 

 

Санасар Карапетян