Ընդհանրապես, լացելու ֆունկցիան դա յուրահատուկ մեխանիզմ է, որը իզուր չէ, որ կա մեր օրգանիզմում: Բացի դրանից, երբ մենք լացում ենք, դա բերում է երկակի օգուտ՝ այդ ընթացքում տեղի է ունենում ոչ միայն էմոցիոնալ լիցքաթափում, այլ նաև օրգանիզմից դուրս են գալիս սթրես առաջացնող վնասակար նյութերը: Որոշ մասնագետների կարծիքով այդպիսի նյութերի կուտակումը կարող է բերել սրտի կաթվածի:
-Սակայն օգուտ բերում է ոչ այնքան աչքից հեղուկ դուրս հոսելը, որքան հիմնականում էմոցիոնալ լիցքաթափումը: Ընդ որում ոչ բոլոր մարդիկ են, որ կարող են ճիշտ օգտագործել այդ ֆունկցիան: Չէ՞ որ գաղնիք չէ, որ լացող տղայի կամ տղամարդու կերպարը շատերի մոտ ասոցացվում է թուլության և անկամք լինելու հետ: Եվ հենց այդ պատճառով շատ մարդիկ մանկուց իրենց սովորեցնում են ազատություն չտալ էմոցիաներին և կարողանում են զսպել արցունքները:
-Ինչպես ցույց է տվել վերջերս կատարված հետազոտությունները, այդպիսի տակտիկան նույնպես բերում է սթրես առաջացնող վնասակար նյութերի կուտակման, որոնք էլ պատճառ են դառնում ոչ միայն հոգեկան, այլ նաև ֆիզիկական առողջության խաթարման: Եվ իրոք, երբ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին և թույլ չեք տալիս, որպեսզի նրանք դուրս գան՝ ձեր օրգանիզմը վեր է ածվում յուրահատուկ դանդաղ գործողության ռումբի, որը կարող է պայթել անակնկալ ձևով:
-Դեպրեսիա, տանջող անհանգստության զգացում, անառիթ չարություն և ստամոքսի հիվանդություններ՝ ահա ոչ բոլոր այն հիվանդությունները, որին կարող է մարդը հանգել ամաչելով իր արցունքներից և զսպելով դրանք: Իհարկե այդ հետևանքները միանգամից չեն առաջանում, այլ ժամանակի ընթացքում:
Санасар Карапетян