1.Սերը չի ծնվում սիրո օբյեկտի շնորհիվ, այն ՄՇՏԱՊԵՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ անձի ներսում: Հայտնվում է համապատասխան մարդն, ու անձի ներսում սիրո զգացումն ուղղվում է դեպի այդ մարդը:


2.Սիրո հիմքում ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է: Պետք է պահպանվի մարդու անձը: Այդպիսով սերը մնում է դինամիկ ու ակտիվ: Երբ անձը փորձում է միավորվել այլ մարդու հետ՝ միաժամանակ աշխատելով պահպանել իր անհատականությունը: Այդ դեպքում սերը չի լճանում:


3.Իրական սերն ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ցուցաբերում է, իսկ դա ենթադրում է հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն ու գիտելիք: Սերն «աֆեկտ» և գայթակղություն չէ, այն սիրած մարդու հասունացմանն ու երջանկությանն ուղղված աջակցություն է: Հոգատարությունն ու պատասխանատվությունը ենթադրում են, որ սերը գործունեություն է, այլ ոչ թե համակած կիրք կամ «աֆեկտիվ ազդեցություն»:


4.Սերն ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ է, այլ ոչ պասիվ դրություն: Ընդհանուր առմամբ, սերը կարելի է սահմանել՝ որպես առաջին հերթին տալու, քան վերցնելու ունակություն: Ի՞նչ է դա նշանակում. թվում է՝ պատասխանը պարզունակ է, միինչդեռ այն լի է երկիմաստությամբ ու խճճված հասկացություններով:


5.Կա մի ՍԽԱԼԱԿԱՆ ՊԱՏՐԱՆՔ, իբր սիրո դեպքում կոնֆլիկտները պետք է իսպառ բացակայեն, ինչպես, օրինակ, մարդիկ կարծում են, որ ցավից և տխրությունից պետք է անպայման խուսափել: Իրականում մարդկանց մեծ մասը կոնֆլիկտներով փորձում են խուսափել շատ ավելի լուրջ խնդիրներից: Իրական խնդիրները որևէ բան քողարկելուն կամ մեղքն այլ մարդու վրա գցելուն չեն ծառայում, դրանք «ապրվում են» ներքին իրականության խորը շերտերում և կործանարար չեն: Դրանք տանում են դեպի բացահայտումներ, զինում մարդուն գիտելիքով և ուժով: խմբ.Լ.Քոչարյան