Երեկ տեղի ունեցավ Եռյակի հանրահավաքը, որի ժամանակ այլ հռետորներից բացի ելույթ ունեցան նաև կուսակցությունների լիդերները:


Տեր-Պետրոսյանն' իր խոսքում խիստ քննադատորեն անդրադարձավ այն ըննդիմադիրներին, ովքեր իրենց հետ չեն' ասելով, որ ՀՀ-ում կան մարգինալացած քաղաքական ուժեր, որոնք իրենց անվանում են ընդդիմադիր, սակայն իշխանությունների ամենահավատարիմ բարեկամներն են:


Ըստ քաղաքական վերջին զարգացումների' ՀԱԿ առաջնորդի խոսքն ուղղված էր ՀՅԴ-ին, քանի որ ոչ վաղ անցյալում դաշնակները լքեցին քառյակը:


Հնարավոր է' առաջին նախագահը Նիկոլ Փաշինյանին էր ակնարկում, ամեն դեպքում փաստ է, որ ոչ իշխանական ուժերի ջրերը մեկ առվով չեն հոսում:

 

 

Վաչագան Գևորգյան