Ծառուկյանը կարծես սահմանափակեց նախորոք խոստացված Եռյակի «ճանապարհային քարտեզը» ներկայացնելու հարցը, կամ, որ ավելի տրամաբանակ է, հենց դա էլ, Եռյակի պատկերացմամբ, հադիսանում էր իրենց «ճանապարհային քարտեզը»:
Ստացվում է, որ ոչ իշխանական ուժերը իրենց նախաձեռնողական ու կազմակերպչական ներուժը օգտագործել են, և կարողացել են միայն շտաբների ստեղծման գաղափարը առաջ քաշել, ինչը ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ դրա էլեմենտներից:
Նշենք, որ քաղաքական և դիվանագիտական պրակտիկայում, եթե շրջանառվում է «ճանապարհային քարտեզ» ձևակերպումը, ապա դա իր մեջ հստակ ներառում է տվյալ հարցի լուծման կետերն ըստ հաջորդական քայլերի, ընդգրկում է առկա խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրության համալիր մեկանաբանությունը, իր մեջ ներառում է կատարվելիք քայլերի հաջորդականությունը:
Սա ոչ այլ ինչ էր, եթե հայտարարվեր՝ «մենք չենք ներկայացնի հարցի լուծման Եռյակի ճանապարհային քարտեզը»:
Ի վերջո, մի կողմից հայտարարվում է, թե այսօր կուրվագծվի իրականացվելիք քայլերը, ապա հայտարարվում, թե՝ «բնական է, մեր տակտիկական քայլերը չենք կարող հրապարակել»: Այս դեպքում անհայտ է մնում, ո՞ւր մնաց «ճանապարհային քարտեզը»:
Արմեն Հովսեփյան