Կարմիր չոր գինին պարունակում է բաղադրիչներ, որոնք դիմակայում են ծերացմանը:
Հետազոտողների մի շարք փորձարկումները ցույց են տվել, որ գինու գլխավոր բաղադրիչ ռեսվերատրոլը ազդում է օրգանիզմի բջիջների վրա: Այն ակտիվացնում է բջջային գործառույթները, օրգանիզմն ավելի դիմացկուն է դարձնում, ինչն էլ դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

 

 


Մեկ լիտր գիին պարունակում է 2-12.6 մգ ռեսվերատրոլ, մինչդեռ կայունացնող ազդեցությունն զգալու համար ռեսվերատրոլի չափաբաժինը պետք է լինի 250 մգ:

 


Մարդու օրգանիզմը երկարակյաց դարձնելու համար մասնագետներն այժմ փորձում են մշակել տեխնոլոգիա, որը թույլ կտա գինուց ստանալ ռեսվերատրոլի բավարար քանակություն'գինու քիչ չափաբաժին օգտագործելով:

 

 


Վրեժ Հովսեփյան