- Կիֆուկա, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն
Կիֆուկա՝ աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկը: Համաձայն վիճակագրության, այստեղ 1ք/կմ-ի վրա տարեկան գրանցվում է կայծակի 158 հարված: Այդպիսով, ցանկացած էլեկտրական սարքավորումից օգտվելը այստեղ հավասարազոր է ինքնասպանության

 


- Օիմյակոն, Յակուտիա
Օիմյակոն գյուղ՝ աշխարհի ամենացուրտ բնակեցված վայրը (գրանցվել է մինչև -71°С ջերմաստիճան): Այսպիսի պայմաններում սառչում է բացառապես ամեն բան, էլ չասած բջջային հեռախոսը, որն ուղղակի չի կարող աշխատել այսպիսի պայմաններում: Արտաքին աշխարհի հետ կապը այստեղ հազվագյուտ բան է. ինքնաթիռները միայն ամռանն են այստեղ գալիս, այն էլ շաբաթը մեկ անգամ:

 


- Հորայ, Հնդկաստան
Հորայ՝ գյուղակ, որտեղ կյանքը ամբողջովին հիմնված է մեդիտացիայի վրա: Այդ իսկ պատճառով էլ այստեղ բջջայիններով, պլանշետներով և այլ հարմարանքներով այցելուների մուտքն արգելված է: Հորայում դուք պետք է խստորեն հետևեք օրվա սահմանված գրաֆիկին. քնել, ուտել, հանգստանալ, մեդիտացիա անել: Քանի որ այստեղ բջջայիններից չեն օգտվում, ուրեմն բջջային կապ էլ չկա:

 


- Գրին Բենկ, ԱՄՆ, Արևմտյան Վիրջինիա
Գրին Բենկ՝ քաղաք, որտեղ տեղադրված է աշխարհի ամենամեծ ռադիոտեղորոշիչը (նրա խնդիրը՝ որսալ տիեզերքից եկող նույնիսկ աննշան ազդանշանները): Այդ պատճառով էլ այստեղ արգելված են ցանկացած տիպի էլեկտրամագնիսային ճառագայթներ արձակող սարքերը: Այդ շարքին են դասվում բջջային կապը, WiFi կապը և նույնիսկ ռադիոն: