Կանգնել հարթակին ու ինչ-որ մարդկանց մեղադրել դիլետանտիզմի մեջ՝ միաժամանակ «հուժկու» խոսքը ավելի ցնցող դարձնելու համար մեջբերել Ալիևի խոսքերը ու ստորագրել դրանց տակ, նշանակում է նաև բարձր ծափահարել այն մարդուն, ում հրամանով սահմանին սպանվում են հայ երիտասարդները: Ամեն դեպքում, կարելի է շնորհավորել ՝ ինքը այսուհետ Ադրբեջանի մամուլի աստղն է:


Թացն ու չորը լրիվ իրար է խառնվել: Կան սահմաններ, որոնց անցնելը արդեն զավեշտի է հասնում:

Իշխանություններին քննադատելու համար որևէ ռացիոնալ փաստարկ չի կարող մարդուն ստիպել ցիտել Ալիև ու ակնկալել, որ մարդիկ ծափահարելով հաստատեն ասվածի իսկությունը:

 

 

Կնյազ Սարոյան