Երբ Սուրեն Խաչատրյանը պաշտպանել էր իր դոկտորական ատենախոսությունը՝ այն ժամանակ թե Գորիսի համալսարանը, թե գիտական շրջանակները չէին ժխտում այդ փաստը: Ավելին, այդ մասին խոսվում էր այն ժամանակ, երբ նա այլևս մարզպետ չէր և ոչ մի աղմուկ, ոչ մի հերքում չեղավ:
Հենց այդ մարդը կրկին վերադարձավ պետական կառավարման համակարգ՝ բոլորը սկսեցին հիշել նրա գիտական աշխատանքի և պաշտպանության մասին, ավելին, հասարակական աղմուկին և մոդային տուրք տալով, Գորիսի համալսարանը սկսեց հերքել իր կապը ատենախոսության հետ, չնայած գրքի տիտղոսաթերթին սևով սպիտակի վրա գրված է, որ գիրքը հրատարակության է երաշխավորում Գորիսի պետհամալսարանի գիտխորհուրդը: Ինչ ստացվեց՝ պաշտոնանկ Խաչատրյանի օրոք նրան գիտական աշխատանքը երաշխավորվել է, բայց երբ պաշտոնի նշանակվեց և նրա շուրջ աղմուկ բարձրացավ՝ պոչները քաշեցին փախա՞ն բոլորը:
Սա խոսում է այդ մարդկանց անսկզբունքայնության մասին: Նրանք պարտավոր էին, անկախ աղմուկից, պաշտպանել իրենց տված երաշխիքը, ոչ թե մի փոքր հայան-բույանի հետևանքով մտնեին մկան բույնը:
Արամ Հակոբյան