Անքնությունը երիտասարդության շրջանում մեծացնում է ինսուլտի հավանականությունը: Այս հետազոտությունն արել են Թայվանի բժշկական կենտրոններից մեկի գիտնականները:


Այդ ընթացքում հետազոտվել են անքնությամբ տառապող 21.438 և քնի սովորական ռեժիմ ունեցող 64 314 մարդիկ: Պարզվել է, որ անքնությամբ տառապող մարդկանց մոտ ինսուլտի զարգացման հավանականության ռիսկը բարձրանում է 54%-ով:


Փորձարկման 4 տարիների ընթացքում մշտական կամ երկարատև անքնությամբ տառապողների մոտ աճել է ինսուլտի վտանգը, այն հատկապես նկատելի է եղել խմբի 18-ից 34 տարեկան մասնակիցների մոտ:

 

 


Վրեժ Հովսեփյան