Ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական տեղեկագրքի, եթե 2013թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 մլրդ. 588 մլն. դոլլար, ապա սեպտեմբերի վերջին այն կազմել է 4 մլրդ. 449 մլն. դոլլար, որտեղ այն նվազել է 2,3%-ով:


Մեր երկրի համար պետական պարտքի ձևավորման հիմնական աղբյուրերն են՝


1. արտաքին վարկերը և փոխառությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից,


2. արտարժութային պետական պարտատոմսերը,


3. պետական գանձապետական պարտատոմսերը:


Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին վարկերը և փոխառությունները կազմում են 65,2% (միջազգային կազմակերպություններ - 82,8%, օտարերկրյա պետություններ - 16,6%), ապա արտարժութային պետական պարտատոմսերը՝ 17,5% և պետական գանձապետական պարտատոմսերը՝ 17,1%:


Նշենք, որ արտաքին վարկերի և փոխառությունների պարտքի միջին տոկոսադրույքը բավականին ցածր է և կազմում է 1,07%, ի տարբերություն պետական գանձապետական պարտատոմսերի, որոնց պարտքի միջին տոկոսադրույքը կազմում է 13,6% և արտարժութային պետական պարտատոմսերի, որոնց պարտքի միջին տոկոսադրույքը կազմում է 6,25%, իսկե ներքին վարկերի և փոխառություններինը' 3,82%: Հայկական դրամով պարտքերը կազմում են 17,1%:

 

 


Արման Ղարիբյան