Այո, հոկտեմբրի 27-ին:


Եւ քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ապա պետք է կարծել, որ ինչ-որ մեկը այլ մեկին բան է հասկացնում: Եթե ելնենք սպրդած ինֆորմացիայից, այն է' Սար•գսյանը համաձայնել է, իսկ' Ալիեւը' ոչ' երկկողղմ, եռակողմ հանդիպումներին շարքին, ապա' երկուսին էլ կարծես ինչ-որ բան են հասկացնում :


Հիշենք. որ հոկտեմբերի քսանյոթից անմիջապես հետո, ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ քսանյոթն ուներ ֆրանս-ամերիկյան հետագիծ՚ Նույնքան ոչ անհայտ, Ռուսատանից' Անգլիայում թունավորված ռուսական ծառայությունների ներկայացուցիչ Լիտվինենկոն ասել էր, որ քսանյոթը կազմակերպել են նույն Ռւսաստանի հատուկ ծառայությունները:


Պատճառը կրկին Ղարաբաղն էր. Ռուսաստանն այդով փսորում էր արեւմուտքի ծրագիրը:


Ի դեպ. այս մի հանդիպումը Ֆրանսիական համանախագահ երկրի լիդերի' Օլանդի հետ կրկնակի <տեսարժան> է այն առումով, որ Ֆրանսիան այն երկիրն է, որն իր օրերում ռմբակոծեց Իրաքն, առանց ՄԱԿ-ի թույլտվության, այն երկիրն է, որն <աթանդա> կանգնեց ռուս-վրացական օգոստոսյան կռվի օրերերին' թույլ չտալով գալստուկ կերած Սահակաշվիլուն Պուտնինն իր <ՙմի տեղից՚> կախի կողքի ծառից, ինչպես ՙվարվեց՚ օրերս ֆրանսիական նավթի մագնատի ինքնաթիռի վայրէջքի ու պայթունի դեպում:


Հ.Գ. Եւ այնուհանդերձ, կարելի է? բեկում սպասել քսանյոթին տեղի ունենալիք հանդիպումից: Կարծում ենք' ոչ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ բանակցությունների մեջ հմտացած Սարգսյան-Ալիեւ ՙզույգը՚ եւս մեծ քաղաքականությունից հասկանում է…. նրանք միմյանց պաս տալով են շատ դեպքերում փսորել գերտերությունների ծրագրերը. մի անգամ մեկն է ասել' ոչ. մեկ այլ անգամ' մյուսը… արդյունքում պահպանվել է ստատուս-քվոն, ինչն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին:


Հա, ի դեպ. Հայաստանին ու հենց Սերժ Սարգսյանին անչափ ձեռնտու է նաեւ վաղվա Ծառուկյան Գագոյի միտինգը, ուր վերջինս պետք է կրակ կտրի… համ էլ Ռուսաստանի գծած պատվերով:


Սույն Պրոմեթեւսից Սերժը կվերցնի կրակը ու սիրուհուց, կնոջից զրկված Օլանդին կասի….


-Օլանդո, բա չես տեսնում ինչ է անում ընդդիմությունն իմ երկրում. ես ոնց կարամ գամ որեւէ զիջումի....ճ


Ռուսաստանի ու Սերժի շահերն սպասարկելիս' մեկ-մեկ էլ Հայաստանին է օգուտ տալիս…


Ակամ'ա…


Հ.Գ. Չէ, չեմ վերադարձել. պարզապես ուզեցի մի փոքր… <լինել՚> ձեր բոլորի կողքին:

 

 

Կարմեն Դավթյան