Մարդկանց մոտ քնի ցիկլի խախտումներ նկատվում են այն ժամանակ, երբ ննջասենյակը չափից շատ է լուսավորվում: Արդյունքում կարող է առաջ գան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրինակ ավելորդ քաշը նյութափոխանակության խանգարումները: Այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները 113.000 կանանց հետազոտելուց հետո:Բոլոր այն կանայք, ովքեր քնել են սովորաբար ավելի շատ լուսավորված ննջասենյակներում նրանց մոտ գրանցվել է քաշի ավելացում:


Չափվել է մարմնի զանգվածի ինդեքսը, իրանի ծավալի հարաբերակցությունը ազդրերին և իրանի շրջագիծը:

Այդ բոլոր ցուցանիշները լուսավոր սենյակում քնող կանանց մոտ եղել են ավելի բարձր:

 

 


Վրեժ Հովսեփյան