«Երիտասարդների կողքին» ՀԿ-ը, ինչպես և խոստացել էր, վաղուց անցել է գործողությունների: Այսպիսով, ՀԿ-ի ակտիվիստները արդեն 2-րդ օրն է ինչ Երևանի տարբեր փողոցներում անցկացնում են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման ակցիան, ՀՀ քաղաքացիներին ծանոթացնում օրակարգին, բաժանում թռուցիկներ և եռյակի գործունեության մասին պատմող թերթեր:


«Երիտասարդների կողքին» ՀԿ-ի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մարտոյանը քաղաքացիների հետ շփման մասին կիսվել է իր ֆեյսբուքյան էջում.


-Արդեն 2-րդ օրն է, ինչ անցկացնում ենք իրազեկման ակցիան և կարող եմ ասել, որ քաղաքացիները մեծ հույսերով լցված սպասում են հոկտեմբերի 24-ին, և զարմանալի չէ, որ թռուցիկներ և թերթեր ստանալիս, քաղաքացիները շնորհակալություն են հայտնում և առաջարկում իրենց աջակցությունը, ոմանք էլ օրհնում են և բոլորիս ցանակնում հաջողություն և խնդրում, որ շարունակենք և պայքարենք իրենց հետ միասին մինչև հաղթանակ:

 

 


Նարեկ Մարտոյան