Փաստ 15. Չափսը կարևոր չէ
Չնայած տարածված կարծիքի, ուղեղի չափսն ու քաշը որևէ նշանակություն չունեն նրա հնարավորությունների հետ: Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, իրականում, կշռում էր ավելի քիչ, քան միջին վիճակագրական մարդու ուղեղը:
Փաստ 14. Պատկերի շտկում
Գիտե՞ք արդյոք, որ աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ:
Փաստ 13. Ո՞ւմն է մեծ
Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու ուղեղը 10% մեծ է կնոջ ուղեղից, բայց նաև ապացուցված է, որ կնոջ ուղեղը պարունակում է ավելի շատ նյարդային բջիջներ և կապեր ու հենց այդ պատճառով ուղեղը կանանց մոտ ավելի էֆեկտիվ է աշխատում:
Փաստ 12. Հոտ
Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողությունները ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունը ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:
Փաստ 11. Շուրջերկրյա ուղևորություն
Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:
Փաստ 10. Չափից շատ եք մտածում
Մարդիկ ունեն օրական մոտավորապես 70 000 միտք: Երևում է մենք իրոք չափից շատ ենք մտածում:
Փաստ 9. Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է
Մեզ կարող է թվալ, որ ծիծաղը հասարակ հումորի վրա բավական պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:
Փաստ 8. Ստեղծելով հիշողություններ
Ամեն անգամ, երբ մենք հիշում կան «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:
Փաստ 7. Լուսավորության պահը
Գիտե՞ք արդյոք, որ արթուն ժամանակ մեր ուղեղը այնքան էներգիա է արտադրում, որը հերիք է էլեկտրական լամպը վառելու համար:
Փաստ 6. Աջ, ձախ, աջ…
Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը: Տարօրինակ է չէ՞
Փաստ 5. Աջն ընդդեմ ձախի
Ուղեղը բաժանված է երկու նմանատիպ կողմերի: Չնայած նրանք համագործակցում են, սակայն ուղեղի ձախ կիսագունդր զբաղվում է ավելի ռացիոնալ հարցերով, օրինակ, տրամաբանություն, իսկ աջը ավելի էմոցիոնալ է և վիզուալ օրիենտացված:
Փաստ 4. Երեխայի ուղեղը
Երբ մարդիկ իրենց երեխաների համար բարձրաձայն կարդում կամ խոսում են՝ դա նպաստում է ուղեղի առավել արագ զարգացմանը:
Փաստ 3. Մեծ բարձրություն
Բարձրությունները ազդում են ուղեղի վրա, առաջ բերելով հալյուցինացիաներ: Դրա պատճառը ուղեղի թթվածնով վատ սնուցումն է: Դա հաճախակի պատահում է ալպինիստների հետ: 2438 մ և ավել բարձրություններում նրանք իրենց մարմնից դուրս եկող լույս են տեսնում, կամ նրանց թվում է իրենց կողքը մարդ կա:
Փաստ 2. Գիրություն
Ուղեղը մարդու մարմնի ամենագեր օրգանն է: Այն պարունակում է ավելի քան 60% ճարպ:
Փաստ 1. Ցավ չկա
Ուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, այդ պատճառով այն չի կարող ցավ զգալ: Հենց այդ պատճառով ուղեղի վիրահատությունները կարող են անցնել առանց քնեցման:
Սանասար Կարապետյան